Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում վարչապետն այցելել է 212 երեխա ունեցող հիմնանորոգված մանկապարտեզ, որը նորոգվել է սուբվենցիոն ծրագրով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է Մեղրիի մանկապարտեզը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որից 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից:

Քանի որ մանկապարտեզի շենքը հին է եւ գտնվում է ճահճային շերտի վրա՝ Կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:

Այցելեցի նաեւ «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության  աջակցությամբ: 

Միաժամանակ, Մեղրիում ընթացքի մեջ են Վանք-Կալերի գյուղ տանող կամրջի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերին: