Գիտելիքի օրվան ընդառաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում՝ պատերազմից տուժած, աջակցության կարիք ունեցող ընտանիքիների՝ թվով 200 երեխաներ ստացան պայուսակներ և գրենական պիտույքներ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Գիտելիքի օրվան ընդառաջ, այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ միջոցառում, ուր քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև՝ նոր ուսումնական տարում կազմակերպվող հանդիպումների մասին։
Միջոցառման շրջանակներում վարչական շրջանի բազմազավակ, պատերազմից տուժած, աջակցության կարիք ունեցող ընտանիքիների, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ՝ թվով 200 երեխաներ ստացան պայուսակներ և գրենական պիտույքներ:
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը և աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյանը շնորհավորելով երխաներին՝ գալիք ուսումնական տարվա առիթով, մաղթեցին խաղաղություն, նաև հորդորեցին երեխաներին, որ լինեն պարտաճանաչ և ուշիմ աշակերտներ, դպրոցում լավ սովորեն, որպեսզի ստանան խորը և կայուն գիտելիքներ։