Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ`ազատվելով Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Նշենք, որ կոմիտեն կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել և նշանակումը հենց այդ փոփոխությունների հետ է կապված։