Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Արմավիրում և Կոտայքում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացնում է, որ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Արմավիրի և Կոտայքի մարզերում։

Աշխատանքները, մասնավորապես, հետևյալ բնույթի են․

Մարգարա համայնքի (Արմավիր) ջրամատակարարման ցանցի կառուցում 
Գայ համայնքի (Արմավիր) մանկապարտեզի կառուցում
Նալբանդյան համայնքում (Արմավիր) արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում
Քանաքեռավանի(Կոտայք) մանկապարտեզի և մշակույթի տան վերանորոգում
Արամուսի (Կոտայք) մանկապարտեզի կառուցում։