Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ՝ օրերս ադրբեջանական կողմում հայտնված հայ պահեստազորայինի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով. Հասմիկ Սամվելյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ՝ օրերս ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանն ու ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի Գագիկ Ոսկանյանի կյանքի ու առողջության անվտանգությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում:
Նշենք, որ Ադրբեջանը հաստատել է Գագիկ Ոսկանյանին ձերբակալելու փաստն ու հայտարարել, որ մեղադրանք է առաջադրվել հայ պահեստազորայինին՝ ահաբեկչության, մաքսանենգության և սահմանը հատելու համար։
Նարա Մարտիրոսյան