Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ջաֆար Ջաբբարլիի անվան «Ազերբայջանֆիլմ» կինոստուդիայի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր կինոստուդիայի տարածքում տեղի ունեցած պայթյունի մասին, որից հետո բռնկված հրդեհը տեղայնացվել է:
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան: Միջադեպի հնարավոր պատճառները հետաքննվում են: