Աջապահյանը պետք է դառնա վարչապետի թեկնածու․ կոչ ենք անում միանալ․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն առաջարկել էին դառնալ վարչապետի թեկնածու, նոր առաջարկ ունի. Միքայել Աջապահյանին կարգել ՀՀ վարչապետի թեկնածու:



«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։


Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները.


Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում:


Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։


Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,- գրել է նա: