Իմ անունը մի շահարկեք վարչապետի թեկնածուների շարքում. Միքայել Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն արձագանքել է իրեն վարչապետ առաջադրելու առաջարկին։


«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:


Աստված պահապան»,– փոխանցել է նա իր պաշտպանների միջոցով։