Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայի որոշ շրջաններում անտառային զանգվածային հրդեհներ են։


ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Սաքարյա նահանգում սկսված և Բիլեջիք տարածվող հրդեհը մոլեգնում է հունիսի 27-ից։


Քամու պատճառով կրակը տարածվում է մեծ տարածքի վրա։ Բազմաթիվ բնակավայրերից մարդիկ են տարհանվում։


Անտառային հրդեհներ են բռնկվել նաև Իզմիրում և Քահրամանմարաշում։