Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։


Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ՌԴ դիվանագետի կանչը կապված է Եկատերինբուրգ քաղաքում մի խում ադրբեջանցիների ձերբակալությունների հետ։

«Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնվել մեր հայրենակիցների բնակության վայրերում կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց հետևանքով մի քանի մարդ ծանր վիրավորվել է, իսկ ինը մարդ ձերբակալվել է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


Նշվում է, որ մինչ այդ Բաքուն կոչ էր արել Մոսկվային հետաքննել Ուրալում տեղի ունեցած միջադեպը:


Հունիսի 27-ին Եկատերինբուրգում անցկացվել է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություն, որի ընթացքում երկու մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:


Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երկու եղբայրներ՝ Հուսեյնը և Զիյադինը, և ևս ութ մարդ վիրավորվել են ծեծի ենթարկվելուց հետո: Տղամարդիկ, որոնց բժիշկները չեն կարողացել փրկել, զբաղվել են ռեստորանային բիզնեսով, «Կասպիան» ռեստորանի սեփականատերն էին:


Ռուսաստանի լրատվամիջոցները նշել են, որ ՌԴ ԱԴԾ գործողությունը կարող է կապված լինել 2001 թվականին ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործի հետ։