Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Ինչպես հաղորդում է Tasnim-ը, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բեղաին։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հարցին, մենք միշտ ընդգծել ենք մեր աջակցությունը երկու երկրների միջև խաղաղության գործընթացին և կոչ ենք արել երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար։ Մենք լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ և ընդգծում ենք բարիդրացիական քաղաքականության շարունակականությունը»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։