«Մենք չենք նահանջի ուրանի հարստացումից». Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար։


«Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված հասցնելու համար», - ասել է նա։


Արաղչիի խոսքով՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել միջուկային էներգիային հարվածներից կրած կորուստները և վերացնել ուրանի հարստացման գործընթացում հետ մնալը. տեխնոլոգիաներն ու գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։


«Մեր խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է ազգային հպարտության և արժանապատվության աղբյուր։ Մենք անցել ենք մեզ պարտադրված 12-օրյա պատերազմի միջով, ուստի ժողովուրդը չի նահանջի հարստացումից»,- հավելել է նախարարը։