Ինչպես են Բաքվում ձերբակալել ՌԴ քաղաքացիներին

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, թե Բաքվում ինչպես են ձերբակալել կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու մեջ կասկածվող առնվազն 10 ռուսների: Ինչպես տեղեկացվում է, ձերբակալվածները կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, արգելված նյութերի առևտրի, կիբերխարդախության մեջ:


Տարածվող նյութերը ցույց են տալիս ձերբակալված ռուսների նկատմամբ ցուցաբերված դաժան վերաբերմունքը. նրանց հագուստի վրա արյան հետքեր կան, ոմանց դեմքերի վրա տեսանելի են քերծվածքներ:


Նրանց ուղեկցում են մեքենայի մոտ՝ ձեռքերը ծալած, գլուխները գետնին կախած և ստիպում են քայլել շարքով. այս ամենը նման է Ռուսաստանի ուժայինների կողմից իրականացվող ձերբակալություններին, գրում է «Նովայա գազետան»։


Այս զանգվածային ձերբակալությանը ռուսական կողմը չի արձագանքել: