Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: