Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և բողոք հայտնել

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։


«Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանՄիխայիլ Եվդոկիմովին կանչել են արտաքին գործերի նախարարություն։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոք է հանձնվել ռուսական կողմի ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին», – ասված է հաղորդագրության մեջ:


Ազիմովը Բաքվի դժգոհությունն է հայտնել նաև ադրբեջանցիների նկատմամբ «էթնիկ հանցավոր խմբի» կարգի արտահայտությունների օգտագործման հետ կապված, թեև Ռուսաստանի իրավապահ մարմիններն ի սկզբանե չէին նշել ձերբակալվածների ազգությունը, դա արել են հենց ադրբեջանական կողմի ներկայացուցիչները: