Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, հայտնել են, որ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են որպես ոստիկաններ, իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն են կիրառել, այսօր հայտարարել է Բաքվում ՌԴ դեսպանատունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Բաքու քաղաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները մեկնաբանելու մասին ԶԼՄ-ների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ հայտնում ենք, որ վերջին օրվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստացել Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից։
Նրանք հայտնել են իրենց բնակության վայրեր քաղաքացիական հագուստով մարդկանց գալու մասին (վերջիններից ոմանք ներկայացել են, որպես ոստիկանության աշխատակիցներ), որոնք հետաքրքրվել են երկրում իրենց գտնվելու նպատակի մասին և ստուգել փաստաթղթերը: Դիմողներից մի քանիսի խոսքով՝ իրենց և իրենց ընտանիքների անդամների նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել», - ասված է հայտարարության մեջ: