Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իտալիայում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն դարձավ։
Եզրափակչում Տերտերյանը շատ դժվարին գոտեմարտում 3-4 հաշվով պարտվեց վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին և շահեց արծաթե մեդալ։
Հայաստանի մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների հավաքականը Իտալիայում անցկացվող մրցաշարն ավարտում է երկու մեդալով՝ արծաթե և բրոնզե։ Դրանք նվաճել են Գասպար և Սամվել Տերտերյան եղբայրները։