Բալի կղզու ափերի մոտ նավ է խորտակվել. կան զոհեր և անհետ կորածներ

Ինդոնեզիայի Բալի կղզու ափերի մոտ խորտակվել է 65 մարդ (53 ուղևոր և անձնակազմի 12 անդամ) տեղափոխող նավ, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։


Նախնական տվյալներով՝ առնվազն 4 մարդ զոհվել է, 23-ը՝ փրկվել։ Շատերը համարվում են անհետ կորած։


Նավը ջրի հատակն է անցել նավարկելուց մոտ 25 րոպե անց։


Ինչպես հաղորդվում է, նավը, բացի ուղևորներից, տեղափոխել է 22 ավտոմեքենա, 14-ը՝ բեռնատար:


Ինդոնեզիայի ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նավում օտարերկրյա քաղաքացիներ չեն եղել։


Արտակարգ իրավիճակի պատճառները անհայտ են։