Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
«ՌԻԱ Նովոստի»-ին ընդգծել է հեռախոսազրույցի կարևոր կետերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Թրամփը բարձրացրեց ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը։
Պուտինը շեշտել է ռուսական կողմի՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը։
Նախագահները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, պայմանավորվել շարունակել շփումները այս հարցի շուրջ։
Անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։
Քննարկել են էներգետիկայի և տիեզերքի ուսումնասիրության ոլորտում մի շարք խոստումնալից համատեղ տնտեսական նախագծեր։
Պուտինը և Թրամփը զրուցել են գրեթե մեկ ժամ: