Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդները 10 օր անազատութան մեջ կմնան, ​ապա կարտահանձնվեն Հայաստան՝ առանց Արցախ վերադարձի իրավունքի
Ադրբեջանական լրատվամիջոցները այսօր տարածեցին տեղեկություն, որ Լաչինի ապօրինի անցակետից առևանգվել է 3 արցախցի երիտասարդ ֆուտբոլիստ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լաչինի միջանցքի անցակետից 3 հայ երիտասարդների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» համար։ Նրանցից մեկը Արցախի քաղաքացի Ալեն Սարգսյանն է։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ երիտասարդները 10 օր անազատութւան մեջ կմնան, ապա կարտահանձնվեն Հայաստան՝ առանց Արցախ վերադարձի իրավունքի։

Civic.am-ը փորձեց տեղեկություն ստանալ  Արցախի ոստիկանությունից և Քննչական ծառայությունից։ Ոստիկանությունից հայտնեցին, որ դեռևս հաստատված է մեկ անձի առևանգում, սպասում են ռուս խաղաղապահների հայտարարությանը, իսկ Քննչական ծառայությունից նշեցին, որ դեպքի առիթով դեռևս քրեական գործ չի հարուցվել։