Միլիարդատերերը փոխվում են, բայց նրանց համար «all inclusive» փաստաբանական ծառայություններ մատուցող Վարդևանյանը՝ ոչ. Ալեքսանյան

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Միլիարդատերերը փոխվում են, բայց նրանց համար «all inclusive» փաստաբանական ծառայություններ մատուցող Վարդևանյանը՝ ոչ:


Հանուն անկեղծության՝ Վարդևանյանը Քոչարյանի ուղերձներն ավելի համոզիչ էր կարդում: Էն ժամանակ երևի դեռ շրջիկ-քաղաքային փաստաբանությունը ռուտինա չէր դարձել: 


Ինչևէ, ողջույններս մեր իշխանության թոփ շահառուներից Արամ Վարդևանյանին, ով , վստահ եմ՝ 2026-ին մեր ամենահաստատ ընտրողն է լինելու՝ վստահ լինելով, որ ևս 5 տարի հարուստ կլիենտուռայի պակաս չի ունենալու: