Այս օրերին հերթով գրում, զանգում կամ այլ կապ են հաստատում և ներողության խոսքեր են ասում ինձ. Փամբուխչյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Բագրատ Գալստանյանը նոր էր սկսել իր շարժումը, ինչ հետո կպարզվեր, որ տեռորիստական էր, ես որոշ խմբի հոգևորականների մասին իմ սուբյեկտիվ գնահատականն էի տվել՝ բնականաբար տարանջատելով իրենց իմ հավատքից և Եկեղեցուց: 


Մի շարք անձնապես ընկերներ և ոչ միայն,  նախատանքի խոսքեր ուղղեցին ինձ մեկնաբանություններում՝ մեղադրելով բիբլիական գրեթե բոլոր մեղքերի մեջ: Այս օրերին հերթով գրում, զանգում կամ այլ կապ են հաստատում և ներողության խոսքեր են ասում ինձ: 


Հ.Գ. հարգում և խոնհարվում եմ մարդկանց ներողություն խնդրելու ուժեղության առջև: 


Աստված պահապան բոլորիս»: