Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա և «Հաղթանակ» կամուրջ խաչմերուկ ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներից դեպի աջ դեպի Գր․ Լուսավորչի փողոց, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Իտալիայի փողոց:
Գրիգոր Լուսավորչի փողոցից ձախ շրջադարձը դեպի Արգիշտիի փողոց արգելվել է: Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտիներից միայն դեպի ուղիղ՝ դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ։
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ դեպի Մաշտոցի պողոտա, 2-րդ և 3-րդ գոտիներից ուղիղ՝ դեպի Պարոնյան փողոց, իսկ 4-րդ և 5-րդ գոտիներից ձախ՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ։