Ռուսական կողմը համոզված է, որ Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին, որ Ռուսաստանը և Ադրբեջանը հանդիսանում են և պետք է մնան մերձավոր գործընկերներ, դաշնակիցներ և երկրներ, որոնց միավորում է և՛ ընդհանուր պատմությունը, և՛ ընդհանուր ներկան, և՛ ընդհանուր ապագան», - Պեսկովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պեսկովը նաև նշել է, որ ռուս դիվանագետները մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են ձերբակալված ՌԴ քաղաքացիների շահերը։
Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը կապի մեջ են Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ։
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ երկու պետությունների միջև ծագող խնդիրները պետք է կարգավորվեն կառուցողական եղանակով։