Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թայվանում «Դանաս» թայֆունի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, և ավելի քան 500-ը վիրավորվել են, հաղորդում է Reuters-ը։
Մեկ մարդ մահացել է իր վրա ընկած ծառից, ևս մեկը՝ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով շնչառական սարքի անսարքությունից։
Քամու արագությունը հասել է ժամում 220 կմ-ի։ Փոթորիկը հանգեցրել է արևմտյան ափի ձեռնարկությունների և դպրոցների փակմանը։ 700 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Կասեցվել են շինարարական աշխատանքները։ Չեղարկվել է ավելի քան 300 ավիաչվերթ։ Թայֆունը նաև խաթարել է երկաթուղային հաղորդակցությունը։
Օդերևութաբանների տվյալներով՝ թայֆունը այս շաբաթվա վերջին կհարվածի Արևելյան Չինաստանին։