Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շատերս չենք էլ պատկերացնում, թե ինչ ճակատագրական, պատմական, կարևոր տեղ ենք հասել:
Հազարամյակների ընթացքում կորցրած բոլոր իրականությունները հավաքելու, վերալիցքավորվելու, նորագույնը ընդունելու շանս է բացվում մեր ազգի համար:
Ամբողջ ազգը պետականության շուրջը հավաքվելու հազարամյա խորը գնացող խնդիրներ ունի ՝բոլորն էլ մեր մեղքով են առաջացել:
Երբ կորցնելու այլևս բան չունես՝ պետք է կոնսոլիդացվես էությանդ շուրջը, հասկանաս թե դու ով ես:
Եթե մենք ցանկանում ենք, ընկած տեղից սկսենք կանգնել սեփական ոտքերի վրա, ինչպես Հերոսիմա-Նագասակի ճապոնական անկումից հետո Ճապոնացի ազգը ՝ ֆեոդալիզմից անցավ նոր հասարակարգի, փոխելով ճակատագրի ճանապարհը: Այսօր մենք էլ կարող ենք, մեծ արագությամբ վերելքի գնալ, եթե իմաստուն լինենք, իսկ մեր ազգը հին է, ինտուիտիվ է նրա իմաստությունը դարձել, վերջին տարիների ժողովրդի պահվածքը միայն դրա մասին է խոսում:
Ամեն շան լակոտ իրավունք չունի՝ զառամյալ ազգի անվան հետ խաղալ: Մենք ինքնամաքրման ենթագիտակցային բնազդ ունենք: Երբ շատ ենք մխտռվում, մեզ թափ ենք տալիս, վրայի փոշին թափվում է, մի մոռացեք, որ անհիշելի ժամանակներից ենք գալիս, տեղ տեղ՝զառամյալ մարդու նման, շատ բաներ արագ մոռանում ենք արդեն:
Մեր անկախությունը, սուվերենությունը, աշխարհի բազմազգ մեծ հոսքին միանալու կարևորությունն՝ ամեն ջոկատային, կուսակցական, մանր, խոշոր մտածողների, նրանց ցրթած գաղափարներից վեր է:
Մենք այսօր՝ մաքրվելու, շտկվելու, վերանորոգվելու, առողջանալու ցավեր ունենք, որովհետև շատ բաներն են խաթարված եղել, սուտ, կեղծ, շինծու են եղել՝ մանկապարտեզից միչև բանակ, գիտություն, մշակույթ, պարզվում է եկեղեցին էլ՝բա ոնց՞ չմաքրվես,չշտկվես,ինչի՞այլ ճանապրհ ենք թողել,կարծում եմ չկա:
Այն ինչն այսօր ողողել է եթերը, ինտերնետը, մարդիկ, խոսքը, մեր վարվելակերպը, իրար վերաբերվելը՝ ուղղակի հայելիներ են ինքներս մեզ տեսնելու համար: Արդեն երկար ժամանակ է ամեն բան բաց է, բոլորն են արտահայտվում, լկտիությունից միչև պոռնոգրաֆիա կարող ես տեսնել, թե մտավոր, թե հոգևոր, թե մշակութային:
Եթե առողջ բանականության տեր մարդիկ հասկանում են, որ այլևս չի կարող շարունակվել, իսկ նրանք քիչ չեն , ուրեմն փոխել է պետք՝ էլ չկա մի բան որն իր անորակությամբ կարող է զարմացնել, ամեն բան արված է, ասված է՝ վերդիկտը նա է, որ մենք շատ հիվանդություններ ունենք, փունջ հիվանդությունների: Ուրեմն այս վիճակից դուրս գալու համար, դեռ ախտահանվելն է առաջին հերթին, հետո ամենօրյա իրար վերքը մշակելով բուժվելը:
Եթե մենք արդեն տեսել ենք, տեսնում ենք մեր կնճռոտ, ապուշացման պատճառով ձեռք բերած արատները՝ ուրեմն պիտի սկսենք բժշկվելը:
Մեզ այսօր ազատագրվել է պետք ներսից, մարդկանց ներսում է փակված օտարների ներդրած՝ շատերի համար արդեն սիրելի դարձած թույները: Անիմաստ չարություններից, ավելորդ անգամ իրար հետ գժտվելուց, իրար կծելուց բացի՝ իրար սիրել, հարգել,ձեր ձագերով ուրախանալը կա,ապրել արարելը կա: Քանի դեռ հիվանդ ենք, շատ լուսավոր բաներ սկսում ենք չտեսնել, կուրացած, տխրած անհույս մեռնում ենք:
Այսօր միակ հարցը, որի շուրջ ցանկացած հայ մարդ պետք կենտրոնանա՝ դա պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ունենալն է: Մնացածը խուրդա բաներ են, անգամ հողի չափը, որովհետև միայն անկախ ազատ Հայաստանն է, որ կարող է հաղթահարել այն ամենը ինչը կուտակվել է բոլորիս գլխին:
Մեր այսօրվա ծայրահեղ լարված վիճակի կեսը՝ բստրովի է, մեզ թուլացնելու համար է:
Ամուր ներվեր են պետք, որպեսզի դիմանանք, դուրս գանք փորձությունների այս շղթայից, իսկ ավելորդ թիթիզ ղարաչությունները խանգարում են բոլորիս:
Տարբեր ռանգերի փոշմանածներին՝ դուր չի գալիս,որ հնարավորություն ունենք բուժվելու, քանզի նմանների (դիագնոզը) ախտորոշումը անհուսալի է, բայց թքած պիտի ունենանլ դրանց վրա,քանի որ մեր երկրում, հենց այսօր ֆանտաստիկ երեխեք են մեծանում,ում համար մենք մեծերս ենք օրինակը:
Հ.Գ. Քիչ ճվճվացեք բոլորդ՝ երեխեքը ցերեկը սիրում են քնել:
Մենք այսօր շատ մեծ շանս ունենք ուղղվելու, քանի, որ այլևս ոչ մեկի առաջ ծռվելու տեղ չենք թողել,ամեն բան արված է:
Պիտի սովորենք առանց օտարի կարգադրանքների ապրելը,պետք է ընդունենք համամարդկային կեցության օրենքները, հարգենք դրանք: Պետք է սովորենք լավագույնից, զարգացնենք եղածը, մտածենք ապրենք ազատ՝ փորձենք ստեղծել արդար, անկաշկանդ մտածողների կրթված հասարակություն:
Վաղն արդեն քթներիս առաջ է ՝ հետ ընկնելը մահ է: