Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Ռուսաստանն է կանգնած 2014 թվականին Դոնբասի վրայով Malaysia Airlines ավիաընկերության MH17 չվերթի կործանման հետևում, որի հետևանքով զոհվել է 298 մարդ։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատարանը Ռուսաստանին պատասխանատու է ճանաչել MH17 ավիաաղետի համար։
Մեկ
այլ որոշմամբ ՄԻԵԴ-ը հայտարարել
է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը Ուկրաինայում պատերազմի ժամանակ:
Սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատարանը Մոսկվային պատասխանատու է ճանաչել
մարդու իրավունքների խախտումների համար 2022 թվականին Ուկրաինա լայնածավալ
ներխուժման ժամանակ:
Դատարանը նման որոշումներ է կայացրել՝ քննարկելով
Ռուսաստանի դեմ գործերը, որոնք նախաձեռնել են Ուկրաինան և Նիդեռլանդները: AP-ն
նշում է, որ ցանկացած որոշում հիմնականում կկրի խորհրդանշական բնույթ. 2022
թվականից ի վեր Ռուսաստանը չի կատարում դատարանի որոշումները: