Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդրացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։


Հայաստանի հավաքականը նահանջել է 3 աստիճանով և 105-րդն է։


Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմն անցկացրել է երկու ընկերական հանդիպում․ 2:5 հաշվով պարտվել է Կոսովոյին, 2:2 հաշվով էլ ավարտել է Չեռնոգորիայի հետ հանդիպումը։


Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը։ Երկրորդ տեղում Իսպանիայի, երրորդում՝ Ֆրանսիայի հավաքականն է։ Լավագույն հնգյակում են նաև Անգլիայի և Բրազիլիայի հավաքականները: