Ռուսական դրոնն ընկել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Հուլիսի լույս 10-ի գիշերը Կիևի վրա ռուսական բանակի կողմից իրականացված զանգվածային օդային գրոհի ժամանակ կամիկաձե-դրոններից մեկն ընկել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ, հաղորդում է «ԱզերԹաջ»-ը։


 

Միջադեպի հետևանքով Ադրբեջանի դեսպանատան կողքին գտնվող կայանատեղիում այրվել է ավելի քան 20 մեքենա։


 

Կիևի վրա բազմակողմանի օդային գրոհի ժամանակ զոհվել է առնվազն երկու խաղաղ բնակիչ և վիրավորվել ավելի քան 20 մարդ։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայի վրա արձակվել են 400 դրոն, 18 բալիստիկ և տարբեր տեսակի հրթիռներ (հարձակման հիմնական թիրախը Կիևն էր)։