Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել Օմանում և Հորդանանում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Հրաչյա Փոլադյանին նշանակել Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մասկատ)»,- ասված է նախագահի հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը համատեղության կարգով նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)։