ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ 


Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ արտահայտելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը։


«Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, որոնք երկար ժամանակ լարվածություն են ապրում։ Մենք հիշում ենք մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և դա համարում ենք շատ դրական զարգացում։ Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Գլխավոր քարտուղարը շատ ուշադիր հետևում է այս գործընթացներին», - ընդգծել է Դյուժարիկը։