ԱԳՆ պատվո մեդալ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենին. Աբիսողոմոնյանն ընդունել է Սկաուին

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Նաննա Սկաուին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:


Ինչպես հայտնել են ԱԳՆից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՊՀԾ արդյունավետ համագործակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել տարված աշխատանքների և գրանցված արդյունքների կապակցությամբ` կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը և նոր ուղղությունների նախանշումը:

Արդյունավետ աշխատանքի և ՀՀ-ՊՀԾ համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նաննա Սկաուին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալ՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ: