Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի շինություններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։
ՀՀ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշեցին կոմիտեից։