Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի Մամուլի խորհուրդը պատասխանել է «Սպուտինիկ Ադրբեջանի» հարցով Ռուսաստանի Ժուռնալիստների միության դիմումին՝ ուղղված միջազգային գործընկերներին:
Ադրբեջանական կողմի արձագանքում նշվում է, որ «Սպուտինիկ Ադրբեջանի» աշխատակիցները, ի հեճուկս բաց նամակում տեղ գտած պնդումների, որևէ կապ չունեն լրագրության ոլորտում իրենց մասնագիտական պարտականությունների կատարման հետ:
«Հարկ է ընդգծել, որ նշված անձինք համագործակցել են ՌԴ ԱԴԾ-ի հետ և գտնվել են Ադրբեջանում՝ լրագրողական գործունեության հետ առնչություն չունեցող հանձնարարություններ կատարելու նպատակով: Այս առումով նրանց ձերբակալությունն օրինական միջոց է, որը ձեռնարկվել է գործող օրենսդրությանը լիովին համապատասխան և իրավական դաշտի շրջանակներում»,- նշել է Ադրբեջանի Մամուլի խորհուրդը: