Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի

Մեր համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով։Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։


«Դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով գոյություն ունեցող իրականությունն ու տեղի ունեցած իրադարձությունները, ասել է նա տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ»,- նշել է նա։