Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը հայտարարել է, որ անվտանգության և հետախուզական ուժերի կողմից հավաքված արժեքավոր տվյալների շնորհիվ երկրի ներսում թշնամական ցանցեր են հայտնաբերվել, հայտնում է Mehr-ը։
Պատասխանելով այն պնդումների թե բանտի վրա Իսրայելի վերջին հարձակումը նպատակ է ունեցել վերացնել որոշակի լրտեսների, Ջահանգիրն հայտնել է, որ չի հաստատում այդ պնդմանը:
Ըստ նրա` բանտի վրա հարձակվելով՝ Իսրայելի նպատակն է եղել ևս մեկ անգամ ցուցադրել իր արհամարհանքը միջազգային նորմերի նկատմամբ։
«Սիոնիստական ռեժիմի հարձակման նպատակն էր ցույց տալ, որ նա նշանակություն չի տալիս միջազգային կանոններին», - ասել է նա՝ հավելելով, որ նման վարքագիծը համահունչ է մարդու իրավունքների խախտումների նրա անցյալի փորձին, որոնք անպատիժ են մնացել։
Ջահանգիրը այս հարձակումն անվանել է «վախ սերմանելու և հասարակությանը Իսլամական հեղափոխության, իսլամի և Իրանի աջակցությունից զրկելու վախկոտ փորձ»։