Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ հարցրերի, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
«Անկարան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Աբու Դաբիում մեկնարկած խաղաղության բանակցություններին և կշարունակի աջակցել Կովկասում երկարատև հանգստություն հաստատելու ջանքերին»,- այս մասին, «Անադոլու» պետական գործակալության փոխանցմամբ, նշել է նա։