Ադրբեջանական ծագումով հայտնի ռուս բլոգեր Սուբհան Մամեդովը (Սուբո) անցնում է քրեական գործով։ Այս մասին հայտնել են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ֆիզիկական անձի կողմից
առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված
փողերի լվացման հոդվածներով։ Մամեդովին
սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Հետաքննությունը
կարծում է, որ 2020-ից 2022 թվականներին բլոգերը և նրա հարազատները կառուցել են
հարկերից խուսափելու սխեմա. միլիոնավոր ռուբլի եկամուտներ ունենալով՝ Սուբհանը չի գրանցել անհատական ձեռնարկատիրություն կամ
իրավաբանական անձ։ Ֆինանսական հոսքերը անցել են նրա հոր և եղբոր հաշիվներով։
«...Արդյունքում
բյուջե մուտք չի
եղել 50 միլիոն ռուբլի, գումարած 20
միլիոն պարտք՝ ըստ տուգանքների։ Եկամտի 10 միլիոնով նրանք գնել են Lamborghini»,- գրում է Mash-ը։
Սուբհան Մամեդովի նկատմամբ
ներկայումս հայտարարվել
է հետախուզում։