Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սամվել Կարապետյանի վիճակն անշուշտ նախանձելի չէ: Ռուսաստանյան քաղաքական իրականությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ այլ էթնիկ պատկանելիություն կրող խոշոր կապիտալը ստիպված պետք է կարողանա ապացուցել իր հավատարմությունը կենտրոնին` հարստության նոր վերաբաշխման նախաշեմին:
Խնձորներով, եթե բացատրենք` ո՞ր արժանիքի համար պետք է հայը Ռուսաստանում խոշոր կապիտալի սեփականատեր լինի, երբ էթնիկ ռուսը տառապում է մարտադաշտում:
Տրամաբանական է, որ «հատուկ օպերացիայից» հետո, Ռուսաստանում լինելու է կապիտալի վերաբաշխում` ռուս «մանվելներին» իրենց արժանավույնը մատուցելու տեսքով:
Ի՞սկ , ովքեր են հավանական «զոհերը»: Տրամաբանական է, որ «պորտսբույծ» էթնիկ փորքամասնությունները: Սա նույնքան հին երևույթ է, որքան մոլորակը:
Իսկ ի՞նչ կարող է անել պայմանական Սամվել Կարապետյանը, երբ ընտրությունը մեծ չէ` կամ գնա «հայրենիքումդ» հեղափոխություն արա` հավատարմությունդ ապացուցելով մայր իմպերիային, կամ ստիպված ենք լինելու վերաբաշխել ունեցվածքդ:
Ընդորում իմպերիայի համար սա win-win վիճակ է: Կամ կունենա հեղափոխություն կամ կունենա լեգիտիմ պատճառ կապիտալի վերաբաշխում անելու:
Սամվել Կարապետյանի համար լավագույն տարբերակը երևի թե հարմարավետ բանտախցում, որքան հնարավոր է երկար նստելն է` «հորս արև, ամեն բան անում եմ` բայց ձև չկա..» երդում ուտելով:
Հեշտ չի էլի կյանքը վայելող բիզնեսմեններին ստիպել խցկել կեղտոտ քաղաքականություն:
Մարդիկ չեն ուզում, բայց իրենք ի՞նչ անեն... նախանձելի վիճակ չէ..