Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով կավարտվի. Թրամփ

Հայ–ադրբեջանական հակամարտությունը շուտով կավարտվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ:


«Եվ մենք ևս մեկ հարց լուծեցինք՝ Հայաստան և Ադրբեջան։ Կարծես թե մոտ է ավարտին: Հաջող ավարտին», - ասել է նա։


Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին: