«Ադրբեջանի քայլերը հակասում են մուսուլմանական պետությունների դիրքորոշմանը». Վելայաթին՝ Պակիստանի ՆԳ նախարարին

Իրանի ԱԳՆ նախկին ղեկավար, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում Պակիստանի ներքին գործերի նախարար Մուհսին Նաքվիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից կատարված քայլերին:

 


«Դուք սերտ հարաբերություններ ունեք Ադրբեջանի հետ, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այս երկրի իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որոնք հակասում են մուսուլմանական պետությունների դիրքորոշմանը: Մասնավորապես, կարելի է օրինակ բերել Ահմեդ Ալ-Շարաայի և սիոնիստական ռեժիմի միջև միջնորդությունը, ինչպես նաև Իսրայել նավթի արտահանումը, երբ այն գտնվում է պաղեստինյան ժողովրդի դեմ բռնաճնշումների գագաթնակետին»,- ասել է Վելայաթին: