Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստվել է անձանց ցուցակ Վրաստանի դեմ պատժամիջոցների մեջ ներառելու համար, որոնց թվում է երկու դատավոր։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք կքննարկենք Վրաստանի հարցը՝
ժողովրդավարության զգալի նահանջի պատճառով։ Սեղանին են բոլոր տարբերակները՝
ներառյալ պարզեցված վիզային ռեժիմի կասեցումը և այլ միջոցներ։ Մենք իսկապես
պատրաստել ենք անձանց ցուցակ անձնական պատժամիջոցների մեջ ընդգրկելու համար, և
դրանում կան երկու դատավորներ։ Մենք ունեցել ենք այդ պատժամիջոցների արգելափակում,
բայց մենք դրանք կքննարկենք ներկայիս համատեքստում»,- ասել է նա Բրյուսելում ԵՄ երկրների
ԱԳՆ ղեկավարների նիստի մեկնարկից առաջ։