Պուտինն ու Էրդողանը զրուցել են հեռախոսով. հայտնի է` ինչ են քննարկել

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինան:


Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:


Ըստ հրապարակումների՝ Էրդողանը ռուս պաշտոնակից Պուտինի հետ խոսել է Սիրիայից, հավաստիացրել, որ Անկարայի նպատակն այդ երկրում կայունություն հաստատելն է, անդրադարձել նաև Ուկրաինային և ընդգծել Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորության։ Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել վերստին հյուրընկալել բանակցությունները։