«Մենք այնտեղ հրաշք գործեցինք. Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանը». Թրամփ

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի սենատորների հետ ճաշկերույթի ժամանակ:


«Հայաստան, Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք գործեցինք, և այն (խաղաղ համաձայնագիրը - խմբ.) բավականին մոտ է ստորագրվելու, եթե ոչ՝ արդեն իրականացված է», - նշել է ամերիկյան առաջնորդը։


Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքում տեղի է ունեցել  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ձեռնարկել քայլեր՝ Բաքվի և Երևանի միջև վստահությունն ամրապնդելու համար։