ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը X-ում արված գրառմամբ պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Շառլ Միշելն առաջարկել է փուլային մոտեցում, որը «կարտացոլեր Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»: