Ոստիկանությունը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ իրականացրել է ուժեղացված ծառայություն
Ոստիկանությունը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ իրականացրել է «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայություն։

Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և  լրատվության վարչությունից, ոստիկանությունը հանգամանորեն նախապատրաստվել էր նոր ուսումնական տարվա մեկնարկին. նախապես որոշվել էր՝ որ ուսումնական հաստատության շրջակայքում, որ ստորաբաժանումները պետք է իրականացնեն ծառայություն:

Մայրաքաղաքի խաչմերուկներում պարեկները կարգավորել են  ծանրաբեռնված երթևեկությունը, ապահովել հասարակական կարգը, իսկ դպրոցների և ուսումնական մյուս հաստատությունների մոտ՝ ապահովել անվտանգ երթևեկը։

Մարզերում «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունն իրականացրել են ոստիկանության մարզային վարչությունների, տարածքային բաժինների, պարեկապահակետային ու պարեկային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության ծառայողներ։
«Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը անցկացվել է հանրապետության ողջ տարածքում։ Միջոցառմանը ներգրավվել են ոստիկանության գրեթե բոլոր ծառայությունները։ Մեկամսյակի ընթացքում նախատեսված է անցկացնել «Օրինապահ հետիոտն» միջոցառումը,-նշել է ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։

Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներինվ ոստիկանությունը մեկ անգամ ևս խնդրում և հորդորում է ուսումնական տարվա առաջին այս օրերին լինել առավել զգոն և ուշադիր, դպրոցամերձ տարածքներում մեքենաները վարել սահմանվածից էլ ցածր արագությամբ, որ չլինի դեպք ու պատահար։