Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի և E3 երկրների միջև բանակցությունների նոր փուլը կկայանա Ստամբուլում, հուլիսի 25-ին։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցով Իսլամական Հանրապետության և E3 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև բանակցությունների նոր փուլը կկայանա Ստամբուլում հուլիսի 25-ին։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմաիլ Բաղաին։
«Եվրոպական երկրների հարցադրմանն ի պատասխան՝ Իրանը համաձայնել է բանակցությունների նոր փուլ անցկացնել երեք եվրոպացի մասնակիցների հետ»,-
նշել է նա։
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա փոխարտգործնախարարների մակարդակով։