Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հակավրացական քարոզչության մաս է համարում «ռուսամետ» տրամադրությունների և գործողությունների վերաբերյալ մեղադրանքները։
«Մեր կառավարությանը ռուսամետ անվանելու միայն մեկ պատճառ կա. մենք չենք գործում արտաքին հրահանգներով, մենք գործակալներից մաքրել ենք իշխանության բոլոր ճյուղերը, պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունը, թույլ չենք տալիս ԼԳԲՏ համայնքի քարոզչություն և չենք մասնակցում պատերազմին»,- այսօր սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի
վարչապետը։
Վրաստանի
վարչապետը ընդգծել է, որ մինչ այժմ ոչ ոք չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել
վրացական կառավարության ռուսամետ կուրսի վերաբերյալ։
«Մենք գործ
ունենք քարոզչության գեբելսյան մեթոդների հետ, երբ նախ ստեղծվում է
թշնամու կերպար, իսկ
այնուհետև մրցակցին մեղադրում են
նրա հետ կապեր ունենալու մեջ։ Նման քարոզչությանը ոչ մի
փաստ պետք չէ»,- գրել է
Կոբախիձեն։
Վերջին
ամիսներին Եվրամիությունը մեղադրել է Վրաստանի կառավարությանը արևմտամետ կուրսը
փոխելու համար՝ հօգուտ
Ռուսաստանի և Չինաստանի կողմնորոշման։