«Ակնկալում ենք, որ այս գիծը կդառնա համաձայնեցման խորհրդանիշ, ոչ թե տարաձայնությունների աղբյուր». Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»։


 

«Թուրքիան այս նախագիծը համարում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական տեսանկյունից։ «Զանգեզուրի միջանցքը» մեր տարածաշրջանը կկապի մյուսների հետ և կվերակենդանացնի առևտուրը։ Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ այս գիծը կդառնա համաձայնեցման խորհրդանիշ, ոչ թե տարաձայնությունների աղբյուր»,- ասել է Էրդողանը։


 

Նրա խոսքով՝ այս նախագիծը նաև «կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը և լրացուցիչ խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանը»։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանային տերությունները կարող են ինքնուրույն լուծել օրակարգային բոլոր հարցերը։