Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր միջազգային վարկանիշային մրցաշարում

Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում։


Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:


Խլոյանը տարել է 4 հաղթանակ, որից երկուսը՝ վաղաժամ:


Եզրափակիչում նա 1:3 հաշվով զիջել է վրացի մրցակցին:


Սա UWW-ի հովանու ներքո մեծահասակների մակարդակով առաջին մրցաշարն է հայ մարզիկի համար: